ԱԺ-ում կառավարության և պատգամավորների միջև հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարեց` եկել է խորհրդարան իշխանության «դեմքին ասելու այն ամենը, ինչ մտածում են հազարավոր մարդիկ»։
Պատգամավորը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարություններին։
«Դուք խոսում եք խաղաղության դարաշրջանի մասին, որի միակ երաշխիքը թուրքի խոսքն է և որի վերջնարդյունքը լինելու է ցեղասպանությունը»,-նշեց պատգամավորը, այնուհետև արցախցիների դիմելով ասաց, որ նրանք միայնակ չեն․ «Հայաստանում կան հարյուր հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր գիտակցում են, որ սա հայկական հարց է։ Իսկ ձեզ (իշխանությանը-խմբ․) միայն մի բան պիտի ասեմ, որ հիմա Հայաստանի անունից բանակցում է սա»,-ասաց Վարդանյանը ու ցույց տալիս լաթի մի կտոր։
ՔՊ-ական պատգամավորները հակադարձեցին, սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրանց նկատողություն հայտարարեց։
Մանրամասները՝ տեսանյութում։