Օդի ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 12-ի և 13-ի գիշերը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 12-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև։
Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև:
Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան 3-6մ/վ, ապրիլի 12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ, 13-ին՝ 20-25մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ի ցերեկը կբարձրանա 2-4, 12-ին, 13-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել