Հավաստագիր ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մրցույթ. ԿԳՄՍՆ

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:

Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 18.05.2010 թ. N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի» (այսուհետ` կարգի) պահանջներին համապատասխան:

Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են մինչև 2022 թվականի ապրիլի 29-ը՝ ժամը 18:00-ը, դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (հասցե` ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3,
Կառավարական տուն 2):

Հանձնաժողովն ընտրության արդյունքները կներկայացնի հրապարակման նախարարության պաշտոնական կայքէջում ընտրության անցկացմանը հաջորդող աշխատանքային 3 օրվա ընթացքում:

Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ escs.am/news/12163:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել