Ավագանու անդամի լիազորությունները դադարեցվեցին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի ավագանու լիազորությունները կակադրեցվեն։

Փետրվարի 14-ին ընդունվել է համապատասխան հայտարարությունը, որով ավագանու անդամի լիազորությունները դադարեցվել են։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածով սահմանված են ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, դադարման հիմքերը։ Հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել