Կարո՞ղ է Իսրայելի օրինակը սպառնալ Հայաստանյան զբոսաշրջիկներին

Իսրայելի արդարադատության նախարար Յեհուդա Վայնշտեյնը թույլ է տվել, որ երկրի անվտանգության ծառայության աշխատակիցները կարդան Իսրայել ժամանող զբոսաշրջիկների էլեկտրոնային նամակները։

Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ տվյալ զբոսաշրջիկին կասկածելի համարելու դեպքում անվտանգության աշխատակիցներն իրավունք ունեն ստուգել նրա էլեկտրոնային փոստը։ Իսկ եթե նա ընդդիմանա, աշխատակիցները կարող են թույլ չտալ հատել Իսրայելի սահմանը։

ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածն ամրագրում է. « Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:

Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ»:

Նշված հոդվածը միանշանակ սահմանում է, որ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը կարող է սահմանափակվել դատարանի որոշմամբ: Որևէ պաշտոնյայի թույլտվությամբ այն կարող է սահմանափակել միայն սահմանադրական փոփոխություններից հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել