Մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցի (այդ թվում` ՀՀ մաքսային օրենսգրքին համապատասխան ապրանք հանդիսացող) մեկնումն առանց մաքսային մարմնի թույլտվության`
առաջացնում է տուգանքի նշանակում` 100,000 դրամի չափով:
Նշենք նաև, որ մաքսային մարմնի սահմանած վայրում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցնող տրանսպորտային միջոցը չկանգնեցնելը ևս առաջացնում է տուգանքի նշանակում` 100,000 դրամի չափով: