Ինչպե՞ս է կազմվում դատական ծառայողի բնութագիրը

Դատական ծառայողի բնութագիրը կազմվում և համապատասխանաբար վճռաբեկ դատարանի նախագահին կամ դատական դեպարտամենտի ղեկավարին է ներկայացվում դատարանների նախագահների խորհրդի սահմանած ժամկետում:

Վերոնշյալ պահանջը կատարելը համապատասխան պաշտոնատար անձը բնութագրի օրինակը տրամադրում է բնութագրվող ծառայողին և դատարանի աշխատակազմի ղեկավարին, իսկ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների դատական ծառայողների դեպքում` համապատասխան պարտականություններ կատարող պաշտոնատար անձին: Աշխատակազմի ղեկավարը, իսկ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների դատական ծառայողների դեպքում համապատասխան պարտականություններ կատարող պաշտոնատար անձն իրավունք ունեն իրենց մասնավոր կարծիքը կցելու բնութագրին:

Դատական ծառայողն իրավունք ունի բնութագրի օրինակը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, գրավոր ընդունելու բնութագիրը կամ առարկելու դրան, ինչպես նաև գրավոր ընդունելու մասնավոր կարծիքը կամ առարկելու դրան: Դատական ծառայողի կողմից գրավոր առարկություն չներկայացնելը դիտվում է դատականծառայողի համաձայնություն իր գործունեության գնահատմանը:

Դատական ծառայողի բնութագիրը պետք է պարունակի հետևյալ եզրակացություններից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին եզրակացություն տալիս համապատասխան պաշտոնատար անձը կարող է առաջարկություն ներկայացնել դատական ծառայողին խրախուսելու մասին:

Գործունեության գնահատման ենթակա չեն՝
1) տվյալ պաշտոնը վեց ամսից պակաս ժամկետով զբաղեցնող դատական ծառայողները, բացառությամբդատական ծառայության այլ պաշտոնի տեղափոխվելու դեպքի.
2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող դատականծառայողները.
3) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած դատական ծառայողները` վերադառնալուց հետո` վեց ամսվա ընթացքում:

Եթե ծառայողը տարվա ընթացքում տեղափոխվել է դատական ծառայության այլ պաշտոնի, ապա նրա գործունեության գնահատումն իրականացնում է այն անմիջական ղեկավարը, որի ենթակայությամբ ավելի երկար ժամանակահատված է գործել այդ աշխատողը:

Գործունեության գնահատման արդյունքներով վճռաբեկ դատարանի նախագահը կամ դատականդեպարտամենտի ղեկավարը բնութագիրն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, բնութագրի և մասնավոր կարծիքի հիման վրա կարող է կիրառել օրենքով նախատեսված խրախուսման որևէ տեսակ կամ դատական ծառայողին ուղարկել վերապատրաստման կամ ազատել դատական ծառայողին զբաղեցրած պաշտոնից: Դատական ծառայողը ազատվում է պաշտոնից, եթե վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել