Երևանի քաղաքապետը հաստատել է բնակչության պաշտպանության և քաղպաշտպանության համակարգերի նախապատրաստման 2022 թ․ հիմնական միջոցառումների պլանը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունվարի 4-ին որոշում է ստորագրել, որով հաստատել է Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2022 թվականի հիմնական միջոցառումների պլանը։

Իրավաբան․net-ը որոշումը ներկայացնում է ամբողջությամբ․

«Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի ա) կետով, «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետով, 14-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով և ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրա¬պետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու ծրագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառա¬վա¬րության 2003 թվականի հունվարի 30-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 46-Ն որոշմամբ, ինչպես նաև Երևան քաղաքի կառավարման մարմինների և կազմակերպությունների ղեկավարների` քաղաքացիական պաշտպանության պետերի պատրաստվածության հետագա կատարելագործման նպատակով`

1. Հաստատել՝

1) Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2022 թվականի հիմնական միջոցառումների պլանը՝ համաձայն հ.1 հավելվածի.

2) Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության (այսուհետ՝ ՔՊ) ծառայությունների շտաբների պետերի հետ 2022 թվականի հրամանատարական պատրաստության պարապմունքների անցկացման ծրագիրը՝ համաձայն հ.2 հավելվածի:

2. Սահմանված ժամկետներում և կարգով իմ ղեկավարությամբ կազմակերպել և անցկացնել հ.1 հավելվածի 8.1.1 և 8.2.1 կետերով նախատեսված հրամանատարաշտաբային և շտաբային ուսումնավարժությունները:

3. Նշանակել՝

1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱԻՆ) փրկարար ծառայության (այսուհետ՝ ՓԾ) Երևան քաղաքի փրկարարական վարչության (այսուհետ՝ ԵՓՎ) պետին հ.1 հավելվածի 8.3.1 կետով նախատեսված ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության ղեկավար.

2) համապատասխան վարչական շրջանների ղեկավարներին հ.1 հավելվածի 8.2.2 կետով վարչական շրջաններում նախատեսված շտաբային ուսումնավարժությունների ղեկավար:

4. Երևան քաղաքի ՔՊ ծառայությունների պետերին և տարահանման հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշումն ընդունելվուց հետո, 15-օրյա ժամկետում, համաձայնեցնել ԱԻՆ ՓԾ ԵՓՎ պետի հետ և իմ հաստատմանը ներկայացնել Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության համապատասխան ծառայության և տարահանման հանձնաժողովի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2022 թվականի հիմնական միջոցառումների պլանները:

5. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին՝

1) ապահովել՝ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում վերապատրաստման դասընթացներին աշխատակազմերի պաշտոնատար անձանց մասնակցությունը.

2) առաջարկել ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային անցկացնել վարչական շրջանների կազմակերպությունների ՔՊ շտաբի պետերի հետ հրամանատարական պատրաստության պարապմունքներ:

6. Երևան քաղաքի կազմակերպությունների ղեկավարներին՝ Երևանի քաղաքապետի որոշումն ընդունելուց հետո, 20-օրյա ժամկետում, համաձայնեցնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հետ և հաստատել արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2022 թվականի հիմնական միջոցառումների պլանները:

7. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել