Որպես նոր երևան եկած հանգամանք կսահմանվի ԱԽ-ի որոշումը` դատավորի կողմից նյութական կամ դատավարական բնույթի ակնհայտ և կոպիտ խախտում կատարելու փաստը հաստատելու մասին

Դատական և իրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրով նախատեսվում է նյութական կամ դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտման համար դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի որոշման՝ որպես նոր երևան եկած հանգամանքի սահմանումը:

Հայաստանի Հանրապետության գործող քրեական, քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերը որպես նոր երևան եկած հանգամանք սահմանում են դատավորի կողմից գործը քննելիս հանցագործության կատարումը, ինչը հաստատվում է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Սակայն որպես նոր երևան եկած հանգամանք սահմանված չէ Արդարադատության խորհրդի որոշումը, որով հաստատվել դատավորի կողմից նյութական կամ դատավարական բնույթի ակնհայտ և կոպիտ խախտման կատարման փաստը:

Այս օրենսդրական բացի պայմաններում ստեղծվում է մի իրավիճակ, երբ Արդարադատության խորհրդի կողմից հաստատվում է տվյալ գործով դատավորի կողմից ակնհայտ և կոպիտ խախտման կատարման փաստը, և դատավորն այդ խախտման համար ենթարկվում է կարգապահական պատասխանատվության, սակայն բացակայում են օրենսդրական մեխանիզմներ այդ դատական ակտը վերանայելու համար:

Այս պայմաններում անհրաժեշտ է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում դատավարական օրենսգրքերում որպես նոր երևան եկած հանգամանք կսահմանվի Արդարադատության խորհրդի որոշումը, որով հաստատվել է գործը քննելիս դատավորի կողմից նյութական կամ դատավարական բնույթի ակնհայտ և կոպիտ խախտման կատարման փաստը:

Իրավաբան․net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել