Խնամատար ընտանիք հանձնված երեխային (երեխաներին) պահելը

Յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվում են դրամական միջոցներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու չափով։

Յուրաքանչյուր երեխայի պահելու, ինչպես նաև խնամատար ծնողների աշխատանքի վարձատրության համար տրվող դրամական միջոցների ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է խնամատար ընտանիքին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, նպաստել երեխայի (երեխաների) կյանքի ու դաստիարակության համար պայմանների ստեղծմանը, ինչպես նաև վերահսկողություն իրականացնել խնամատար ծնողների վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել