Ո՞ր գործողությունները կարող են վարկաբեկել տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը

Ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ցանկացած կեղծ կամ անհիմն հայտարարություն, որը վարկաբեկում է կամ կարող է վարկաբեկել տնտեսվարող սուբյեկտին, նրա գործունեությունը կամ առաջարկած ապրանքները, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

Վարկաբեկումը կարող է ծագել ապրանքների գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների իրականացման ընթացքում և, մասնավորապես, տեղի ունենալ ապրանքների`

– արտադրության գործընթացի,
– որոշակի նպատակի համար դրանց պիտանիության,
– որակի, քանակի կամ այլ բնութագրերի,
– առաջարկման կամ մատուցման պայմանների,
– գնի կամ դրա հաշվարկման եղանակի նկատմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել