Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Սուրեն Գրիգորյանին ազատել Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ վերջինս փոխնախարարի պաշտոնում նշանակվել է ապրիլին։
Գրիգորյանը 2015 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: