Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն է, որն իրականացնում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքի՝ 6-18 տարեկան երեխաների խնամքը և դաստիարակությունը։ Գիշերօթիկ հաստատությունը կազմակերպում է երեխայի կրթությունը մոտակա հանրակրթական դպրոցում։
Երեխային գիշերօթիկ հաստատությունում տեղավորելու համար երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը երեխայի բնակության վայրի մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- դիմում,
- ծննդյան վկայական (բնօրինակը և պատճենը),
- բժշկական տեղեկանք երեխայի առողջական վիճակի մասին,
- բնակության վայրից տեղեկանք ընտանիքի անդամների մասին,
- տեղեկանք ընտանեկան նպաստի իրավունք ունենալու մասին (եթե առկա է),
- ծնողի կամ երեխայի օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
- տեղեկանք երեխայի բնակության վայրի շրջապատի համաճարակային վիճակի մասին։