Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Սևան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկվել 1985 թ. ծնված Ռուստամ Խ.-ին, որը 2009 թ. փետրվարի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով՝ ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ, որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ որպես խափանման միջոցը ընտրվել է կալանքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net