Դատապարտյալի իրավական վիճակը

Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է դատապարտյալի իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը պատիժը կատարելու ընթացքում, ապահովում է դատապարտյալի նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցների օրինականությունը։

Պատիժը կատարելու ընթացքում դատապարտյալի իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել դատարանի դատավճռով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով:

Դատապարտյալը քաղաքացիական պարտականությունների կատարումից կարող է ազատվել միայն օրենքով նախատեսված դեպքերում։

Դատապարտյալի իրավունքները, ազատությունները և պարտականություններն իրականացնելու կարգը սահմանվում է քրեակատարողական օրենսգրքով, ինչպես նաև ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով։ Դատապարտյալը իր իրավունքները, ազատությունները և պարտականություններն իրականացնելիս չպետք է խախտի պատիժը կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև ոտնահարի այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը։

Օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալի իրավունքները և պարտականությունները սահմանվում են քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել