Ամերիկյան տարօրինակ օրենքները

1. Այդահո նահանգում արգելվում է ձուկ բռնել ընձուղտի կամ ուղտի վրա նստած: Այս նահանգում կիրակի օրերին կարուսել նստելը համարվում է հանցագործություն:

2. Ալաբամայում չի կարելի մեքենա վարել ոտաբոբիկ և աչքերը փակած: Այսպիսով, Ալաբամայով շրջող հիփփիները կոպտորն խախտել էին օրենքը: Ոչ մի դեպքում այնտեղ չի կարելի պաղպաղակը դնել տաբատի հետևի գրպանը: Իսկ երկաթուղային գծերի վրա աղ ցանելը պատժվում է մահապատժով:

3. Վայոմինգում չի կարելի լուսանկարել նապաստակներին հունվարից մինչև ապրիլ ամիսները:

4. Օրեգոն նահանգում չի կարելի անձամբ ավտոմեքենան բենզին լցնել: Այս օրենքին հստակորեն հետևում են: Բացի այդ, Օրեգոնում չի կարելի կիրակի օրերին պաղպաղակ ուտել:

5. Փենսիլվանիայում գյուղական ճանապարհով երթևեկող մեքենայի վարորդը պարտավոր է յուրաքանչյուր մղոն կանգ առնել, բաց թողնել ազդանշանային հրթիռ, ապասել 10 րոպե, որպեսզի անասունները ազատեն ճանապարհը, նոր միայն շարունակել:

6. Եթե զույգը Հյուսիսային Կարոլինայում հյուրանոցում կամ մոթելում սենյակ է վարձել ու հանդես է եկել որպես այր ու կին, ապա նրանք պաշտոնապես համարվում են ամուսնացած:

7. Վիսկոնսին նահանգում չի կարելի խնձորի կարկանդակ մատուցել առանց պանրի:

8. Հավայան կղզիներում չի կարելի մետաղադրամը մտցնել ականջը:

9. Ջորջ Բուշի հարազատ նահանգում` Տեխասում, չի կարելի բիզոնի վրա կրակել հյուրանոցի երկրորդ հարկից և կթել ուրիշի կովին: Ինչպես նաև, այնտեղ արգելված է անգլիական հանրագիտարանը, քանի որ դրանում առկա է հոդված տնային պայմաններում գարեջուր պատրաստելու մասին:

10. Օկլահոմայում չի կարելի պառկել քնելու երկարաճիտ կոշիկներով և թքել փողոցում: Իսկ Օրեգոն քաղաքում, որպեսզի 3 շները հավաքվեն խմբով, պետք է ստանան քաղաքապետի թույլտվությունը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել