Բուժհաստատություններին հատկացվել է ինսուլինի հերթական խմբաքանակը

ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը։ ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հունիսի 18-ի թիվ 1689-Ա հրամանով հաստատվել է Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով: Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից, բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները պետք է ստանան Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնից։

Նախարարությունն ինսուլին ստացող շաքարային դիաբետով հիվանդներին հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ` 010-52-88-72 հեռախոսահամարով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել