Քաղաքացիական կացության ակտի գրառումների վերականգնման համար քաղաքացին իր բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային մարմին գրավոր դիմում է ներկայացնում, որում նշվում են հետևյալ տեղեկությունները.
ա) անունը, ազգանունը (տոհմական ազգանունը), հայրանունը.
բ) ծննդյան ժամանակը և վայրը, ազգությունը.
գ) ընտանեկան դրությունը, անչափահաս և չափահաս երեխաների մասին.
դ) ծնողների, եղբայրների և քույրերի մասին.
ե) աշխատանքի (ուսման) վայրը և զբաղեցրած պաշտոնը դիմում տալու օրվա դրությամբ.
զ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Իրավաբան.net