Կամավոր վերադարձ

Կամավոր վերադարձը այս առումով հասկանանք ապաստան հայցողի կամ փախստականի վերադարձն է իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիր, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի աջակցությամբ:

Կամավորության սկզբունքը պետք է հարգվի ապաստանի և փախստականի հարցերի հետ առնչություն ունեցող իրավասու բոլոր մարմինների կողմից, և դա նշանակում է, որ ապաստան հայցողը կամ փախստականը`

1) տեղեկացված է իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իրավիճակի մասին և ի վիճակի է ընդունել իր վերադարձի մասին գիտակցված որոշում.
2) մինչև իր ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը կամ փախստականի ճանաչման դադարեցումը ազատ ընտրություն է կատարել իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիր վերադառնալու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու միջև:

Ապաստանի և փախստականի հարցերի հետ առնչություն ունեցող Հայաստանի Հանրապետության իրավասու բոլոր մարմինները իրենց իրավասությունների շրջանակներում պետք է աջակցեն փախստականի կամ ապաստան հայցողի կամավոր վերադարձին` հիմնվելով ապաստան հայցողի, փախստականի կամ Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացրած խնդրանքի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել