Հունիսի 17-ը անապատացման դեմ պայքարի միջազգային օր

2013 թվականին անապատացման դեմ պայքարի միջազգային օրվա թեման է երաշտը և ջրի սակավությունը: Այս օրը նշելու համար ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի Կոնվենցիան և գործընկերները դիմում են քաղաքացիական հասարակությանը և կազամակերպություններին` հասարակության իրազեկման բարձրացման նպատակով միջոցառումներ անցկացնել երաշտի և ջրի սակավության թեմայի վերաբերյալ:

Ջուրը համարվում է թանկարժեք ռեսուրս: Երկրի վրա միայն 2,5% է համարվում քաղցրահամ ջուր և միայն 1%-ից պակաս քանակությունն է օգտագործվում էկոհամակարգերի և մարդու կողմից: Պահանջարկը գերազանցում է ջրի մատչելի առաջարկին, դա է պատճառը, որ Միջազգային Տնտեսական ֆորումը 2013թ. Գլոբալ ռիսկերի զեկույցում ներկայացրել է, որ ջրամատակարարման նվազումը ընդգրկվում է հինգ ամենավտանգավոր ռիսկերի մեջ, ինչը մարդկության առաջ կկանգնի մոտակա 10 տարիների ընթացքում: Ջրի սակավությունը և երաշտի ուժեղացումը կլիմայի փոփոխության արդյունքի մաս է, ինչը անշուշտ կունենա բացասական սոցիալ – տնտեսական ազդեցություն: Քաղցրահամ ջուրը հանդիսանում է վերականգնվող, ինչը կապված է էկոհամակարգի բնական գործունեության հետ:

Մակերևույթային ջրերը կազմում են քաղցրահամ ջրերի միայն 11%: Ամբողջ աշխարում գյուղատնտեսության մեջ օգտագործվում է հասանելի քաղցրահամ ջրերի մոտ 70%: Սակայն ոչ կայուն գյուղատնտեսական գործունեությունը աղտոտում է քաղցրահամ ջրերի աղբյուրները, ինչը պատճառ է հանդիսանում հողերի դեգրադացիայի: Երբ ջրի պահանջարկը ավելի մեծ է քան առաջարկը, ապա այն բերում է ջրի սակավության:

Հողերիր դեգրադացիան իր հերթին առաջ է բերում գրունտային ջրերի մակարդակի իջեցմանը, ինչը բացասական ազդեցություն կարող է ունենալ նաև էկոհամակարգերի վրա:
Կանխատեսումները ցույց են տալիս, որ 2025թ. մարդկության 2/3 կառնչվի ջրի սակավության խնդիրներին:

Ջրի սակավությունը առավել խոցելի է դարձնում չորային շրջաններում ապրող բնակչությանը, ինչը առաջացնում է լարվածություն: Յուրաքանչյուր մարդու բարեկեցիկ կյանքի ապահովման և կայուն զարգացման համար անհարժեշտ է տարեկան մոտ 2000մ3 քաղցրահամ ջուր: Սակայն չորային շրջաններում բնակվող 1 մարդու հաշվարկով հասնում է մոտ 1300մ3 քաղցրահամ ջուր: Դա է պատճառներից մեկը, որ չորային շրջաններում ապրող բնակչության որոշ մասը հայտնվում է աղքատության մեջ:

Երաշտը լուրջ ազդեցություն է թողնում գյուղմթերքների արտադրության վրա: Երաշտը ի տարբերություն այլ բնական բացասական երևույթների հնարավոր է կանխատեսել և համապատասխան քայլեր ձեռնարկել հետևանքների մեղմացման ուղղությամբ:
Այս տարվա կարգախոսն է «Թույլ մի տուր չորանա մեր ապագան»:

Հայաստանը գտնվելով չորային շրջանում նունպես ենթարկվում է անապատացման և մեծ վնասներ է կրում ջրային ռեսուրսների սակավությունից, ինչը բերում է բնակչության սոցիալական վիճակի վատթարացմանը:

Ջրային ռեսուրսների պահպանությունը և արդյունավետ օգտագործման տնտեսական մեխանիզմների կատարելագործումը հանրապետության տարածքում անապատացման դեմ պայքարի գործընթացում ունի վճռորոշ նշանակություն, որի առաջնահերթ խնդիրներից են ջրային ռեսուրսների ճիշտ հաշվառումը, բաշխումը և աղտոտումից պահպանումը:
Հանրապետության մակերևույթային ջրային պաշարները տարեկան կազմում են 6250 մլն.մ3, իսկ հաստատված շահագործական ստորերկրյա ջրային պաշարները` 1200 մլն.մ3:

Հանրապետության ջրային ռեսուրսների պահպանության և արդյունավետ օգտագործման հիմնախնդիրներից մեկը Սևանա լճի պահպանությունն է, որի քաղցրահամ ջրերը տարածաշրջանի համար հանդիսանում են ապագա խմելու ջրերի հիմնական աղբյուրը:

Հանրապետության ջրային ռեսուրսների պահպանության գործում առաջնահերթ խնդիրներ են հանդիսանում նաև աղտոտման աղբյուրների ժամանակին բացահայտումը, դադարեցումը և հետագա կանխարգելումը: Հայտնի է, որ Հայաստանի հիդրոէկոհամակարգերի էվտրոֆացման և աղտոտման հիմնական պատճառ են հանդիսանում գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը, որոնց բացասական ազդեցության հետևանքների վերացմանը կամ մեղմացմանը պետք է նպատակաուղղված լինեն հետևյալ միջոցառումները.
• կեղտաջրերի մաքրման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում,
• Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագրով նախատեսված գործողությունների իրականացում,
• ջրային աղբյուրների սանիտարական նորմերի պահպանում,
• հանքային պարարտանյութերի օգտագործման սահմանափակում,
• ջրային ռեսուրսների մոնիտորինգի անխափան իրականացում,
• սանիտարական գոտիների ցանցի ընդլայնում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել