Ո՞ր դեպքերում կարող է դատական կարգադրիչը կիրառել զենք

Օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով դատական կարգադրիչը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելու իրավունք ունի, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա վրա դրված պարտականությունների կատարումը:

Դատական կարգադրիչի կողմից զենք կարող է գործադրվել հետևյալ դեպքերում.
1) Դատական դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների վրա խմբակային կամ զինված հարձակումը հետ մղելիս.
2) Դատական դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների տարածքում գտնվող անձանց կյանքին և առողջությանը սպառնացող զինված հարձակումը հետ մղելիս, ինչպես նաև զենքին տիրելու փորձերը խափանելիս, ոտնձգություն կատարող անձին վնասազերծելիս:

Զենք գործադրելիս դատական կարգադրիչները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները՝ այլ անձանց անվտանգությունն ապահովելու և տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

Դատական կարգադրիչներն իրավունք ունեն բացելու և մարտական վիճակի բերել ուզենքը, եթե գտնում են, որ ստեղծված իրավիճակում կարող են ծագել զենք գործադրելու՝ վերը նշված հիմքեր:

Մինչև զենքի գործադրումն այն պետք է օգտագործվի նախազգուշական կրակոցի համար:

Դատական կարգադրիչներին զենք հատկացնելը, այն պահելը, կրելն ու հաշվառելը իրականացվում են «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Արգելվում են զենքի կրումը և գործադրումը դատական նիստերի դահլիճում, բացառությամբ վերը նշված դեպքերի: Արգելվում է զենքի գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում կամ զինված դիմադրություն ցույց տալու և անձանց կյանքին իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել