Հայաստանի Հանրապետության դատախազության, արդարադատության նախարարության, դատարանների, պետական նոտարիատի աշխատողների համար սահմանվում են հետևյալ դասային կոչումները.
– արդարադատության պետական խորհրդական.
– արդարադատության առաջին դասի պետական խորհրդական.
– արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.
– արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.
– արդարադատության առաջին դասի խորհրդական.
– արդարադատության երկրորդ դասի խորհրդական.
– արդարադատության երրորդ դասի խորհրդական.
– առաջին դասի իրավաբան.
– երկրորդ դասի իրավաբան.
– երրորդ դասի իրավաբան: