Դատական և իրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրով նախատեսվում է դատական ծախսերի բաշխման արդար, թափանցիկ և հստակ համակարգի սահմանում:
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության ներկայիս դատական օրենսգիրքը և քրեական, քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերը չեն սահմանում դատարանի կողմից դատավճիռ կամ վճիռ կայացնելիս դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման հարցի արդար և թափանցիկ լուծման համար բավարար երաշխիքներ:
Բացի այդ, համապատասխան օրենսգրքերով նախատեսված չէ նաև դատավարության մասնակիցների մասնակցության հնարավորությունը դատարանի կողմից դատական ծախսերի բաշխման հարցի լուծմանը: Համապատասխան բացերը վերացնելու համար անհրաժեշտ փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում և դատավարական օրենսգրքերում:
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: