Ո՞ր դեպքում է կատարվում դատական հանձնարարությունը

Գործը քննող դատարանը, Հայաստանի Հանրապետության մեկ այլ մարզի տարածքում ապացույցներ ստանալու անհրաժեշտության դեպքում, իրավունք ունի հանձնարարել համապատասխան դատարանին` կատարելու որոշակի դատավարական գործողություններ: Դատական հանձնարարության մասին որոշման մեջ համառոտ շարադրվում է քննվող գործի էությունը, նշվում են պարզաբանման ենթակա հանգամանքները և այն ապացույցները, որոնք պետք է հավաքի հանձնարարություն կատարող դատարանը:

Դատական հանձնարարության մասին որոշումը պարտադիր է հանձնարարությունն ստացած դատարանի համար և պետք է կատարվի այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:

Դատական հանձնարարությունը կատարվում է դատական նիստում` օրենքով սահմանված կանոններով:

Գործին մասնակցող անձինք պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:

Դատական հանձնարարությունը կատարելու մասին կայացվում է որոշում, որը բոլոր նյութերի հետ միասին անհապաղ ուղարկվում է գործը քննող դատարան:

Հանձնարարությունը կատարող դատարանին ցուցմունքներ տված գործին մասնակցող անձինք կամ վկաները գործը քննող դատարանի նիստին մասնակցելիս ցուցմունքներ տալիս են ընդհանուր կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել