Ո՞ր դեքում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակվում, փոփոխվում և դադարեցվում

Բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելիս դատարանը հաշվի է առնում անձի հոգեկան հիվանդությունը, նրա կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը:
Անձի առողջանալու կամ նրա հիվանդության բնույթի այնպիսի փոփոխության դեպքում, երբ վերանում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու անհրաժեշտությունը, դատարանը բժշկական հաստատության եզրակացության հիման վրա որոշում է կայացնում դրանց կիրառումը դադարեցնելու մասին:

Բժշկական հաստատության եզրակացության հիման վրա դատարանը կարող է որոշում կայացնել նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոխելու մասին:

Այս իրավանորմով բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի նշանակումը հոգեկան հիվանդությունից բացի, կապված է նաև արարքի բնույթի ու հանրության համար վտանգավորության աստիճանի հետ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել