Պատժվո՞ւմ է միջազգային պայմանագրերով պահպանվող տարբերանշանների ապօրինի օգտագործումը

Մարդասիրական իրավունքը սկիզբ է առել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ պարզ դարձավ, որ զինված ընդհարումների դեպքում զոհերի 90%-ը խաղաղ բնակչությունն է: Երկրորդ պատճառն այն է, որ պետությունները գիտակցեցին, որ շատ հաճախ զինված ընդհարումների ժամանակ իրենք ի վիճակի չէին սեփական քաղաքացիներին պաշտպանելու: Այսպիսով, ծնվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը կոչված է հետևել պետությունների կողմից` ժնևյան Կոնվենցիաներով և համապատասխան Արձանագրություններով սահմանված մարդասիրական իրավունքի պահպանմանը:

Մարդասիրական իրավունքը կիրառվում է ընդհարումների իրավիճակում մարդասիրական կազմակերպությունների բանակցությունների և օգնության ցուցաբերման գործունեության շնորհիվ և միջոցով: Ուստի անհրաժեշտ է, որ հասարակ քաղաքացիները և մարդասիրական կազմակերպությունների անդամները ճանաչեն այդ իրավունքը և դրա բաղկացուցիչ հասկացությունները:

Ռազմական գործողությունների ժամանակ, հակառակ միջազգային պայմանագրերի, միջազգային իրավունքով և միջազգային պայմանագրերով պահպանվող Կարմիր խաչի, Կարմիր մահիկի կամ մշակութային արժեքների համար նախատեսված պաշտպանիչ նշանները կամ այլ տարբերանշաններն օգտագործելը, կամ հակառակորդի կամ չեզոք պետության պետական դրոշից կամ պետական տարբերանշաններից ապօրինի օգտվելը կամ միջազգային կազմակերպության դրոշից կամ տարբերանշաններից ապօրինի օգտվելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել