Ազգային ժողովն Արտակ Մանուկյանին ընտրեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում:
Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց արդյունքները:
ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 85-ը, Մանուկյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 20-ը: