Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում վեներական հիվանդությամբ վարակելու և պրոֆիլակտիկ բուժումից խուսափելու համար

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները համաճարակի բնույթ են ստացել: Բժշկությունը գտնում է, որ երկրագնդի բնակչության 90 տոկոսը կրում է վեներական միկրոորգանիզմներից գոնե մեկը: Գոյություն ունի վիճակագրություն, որը ցույց է տալիս, թե տղամարդկանց 20 տոկոսի ու կանանց 80 տոկոսի մոտ վեներական հիվանդությունները չեն արտահայտվում:

Բժշկական զննումից այն անձանց խուսափելը, որոնց վերաբերյալ բավարար տվյալներ կան այն մասին, որ նրանք տառապում են վեներական հիվանդությամբ, կամ բուժումից այն անձանց խուսափելը, որոնք շփման մեջ են գտնվել վեներական հիվանդությամբ տառապողների հետ և ունեն պրոֆիլակտիկ բուժման կարիք և շարունակում են խուսափել առողջապահության հիմնարկի կողմից արված նախազգուշացումից հետո`առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Վեներական հիվանդությամբ տառապող հիվանդների կողմից վարակի աղբյուրը թաքցնելը, ինչպես նաև իրենց հետ վեներական հիվանդությամբ վարակվելու վտանգ առաջացնող շփման մեջ գտնված անձանց թաքցնելը` առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Այլ անձին վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելն այն անձի կողմից, ով գիտեր իր մոտ այդ հիվանդության առկայության մասին՝ քրեորեն պատժելի է, և պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անչափահասի նկատմամբ,
3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝
քրեորեն պատժելի է, և պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել