Ի՞նչ պատիժ է սահմանված մարդուն ազատությունից ապօրինի զրկելու համար

Մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, որն առևանգելու հետ կապված չէ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նույն գործողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ,
4) անչափահասի նկատմամբ,
5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
6) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
7) շահադիտական դրդումներով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:
Վերը նշված գործողությունները, որոնք՝
1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել