«Ֆեռո» ՍՊԸ-ի մասնակիցը և տնօրենը Հայաստանին պատճառե՞լ են խոշոր չափի վնաս

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Վիգեն Գ.-ի և Գարեգին Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, նախկինում դատվածություն չունեցող Վիգեն Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Ֆեռո» ՍՊԸ-ի մասնակից «Ֆաստէքս-Հոլդինգ» ՍՊԸ-ի հիմնադիրներից մեկը 2009-2012թ.թ. ընթացքում իրականացրած ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչություն ներկայացրած հաշվարկներում և հաշվետվություններում արտացոլված հարկային պարտավորությունները չի կատարել, ունեցել է դրանք վճարելու հնարավորություն և կանխամտածված ստեղծելով անվճարունակության հատկանիշներ` պետությանը պատճառել է խոշոր չափի` 303.068.319 ՀՀ դրամի վնաս:

Նախկինում դատվածություն չունեցող Գարեգին Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2008-2010 թթ. ընկած ժամանակահատվածում նա հանդիսանալով «Ֆեռո» ՍՊԸ-ի տնօրեն, Վիգեն Գ.-ի ղեկավարմամբ և կազմակերպմամբ եկամտահարկի հաշվարկներում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով չարամտորեն խուսափել է խոշոր չափի` 5.811.606 ՀՀ դրամ հարկերը և պարտադիր սոցիալական վճարներ վճարելուց:

Որպես խափանման միջոց գործով մեղադրյալ Վիգեն Գ.-ի նկատմամբ ընտրվել է կալանավորում, իսկ Գարեգին Մ.-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել