Դասալքման համար քրեական պատասխանատվությունը. Ո՞ր դեպքերում է զինծառայողն ազատվում պատասխանատվությունից

ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում դասալքման համար:

Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը՝պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: Դասալքությունը, որը կատարվել է ծառայության համար վստահված զենքով կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

Դասալքությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
Նշենք սակայն, որ ՀՀ քրեական օրենսգրիք 362-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսվում է մեղմացնող հանգամանք`, այն է` վերը նշված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, կամ ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք օրվա ընթացքում մեղայականով ներկայացել է զորամաս, ծառայության վայր, իրավապահ կամ պետական այլ մարմիններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել