Նարեկ Մանուկյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նարեկ Մանուկյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»:

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

12.03.1989 թվական, Գեղարքունիքի մարզ, Ծովինար համայնք:

Կրթություն

1995թ. ընդունվել է Ծովինարի միջնակարգ դպրոցը:

1996թ. տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակել Երևանի թիվ 166 միջնակարգ դպրոցում:

2005 -2011թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի կիրառական մեխանիկա բաժինը:

2011թ. ընդունվել է նույն ԲՈՒՀ-ի նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

Երկու տարի սովորելուց հետո տեղափոխվել է արտերկիր:

Աշխատանքային գործունեություն

2005-2007թթ. ուսմանը զուգընթաց աշխատել է «Երևան Ջուր» ՓԲԸ «Հյուսիս» մասնաճյուղի իրացման բաժնում, որպես առևտրային մենեջեր, ապա նույն բաժնում, որպես հասույթի ձևավորման գծով մենեջեր:

2011-2012թթ. աշխատել է «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևմուտք» ՇՏ-ում, «Մաշտոց» տեղամասի ջրամբարների շահագործման բաժնի «Կաթի կոմբինատ» ՕԿՋ-ում, որպես օպերատոր:

2013թ. աշխատանքի է անցել Առևտրային տնօրինության թիվ 1 բնակիչ բաժանորդների վարչության թիվ 1 տեղամաս, որպես մասնագետ-տեսուչ:

2014-2016թթ. աշխատել է «Վիվառո Գեյմ» ՍՊԸ-ի «Կովկաս» համալիրում, որպես մենեջեր:

2018թ. հոկտեմբեր ամսին աշխատանքի է ընդունվել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում, որպես ՀՀ Գեղարքունիքի մարզպետի օգնական:

2020թ. մայիս ամսին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական:

ՀՀ վարչապետի 2021 թվականի փետրվարի 23-ի 158 – Ա որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:

Այլ տվյալներ

2007-2009 թթ. ծառայել է Հայոց բանակում:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել