Վթարի հետևանքով 6-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 30-ին, ժամը 17.07-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում իրար են բախվել «ԿԻԱ», «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, պատահարի հետևանքով «ԿԻԱ»-ի 6-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել