Փաստացի ամուսնանալով անչափահասի հետ հայտնվել է դատարանում

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ հրապարակել է նախկինում դատվածություն չունեցող 23-ամյա Արմեն Կ.- ի դատավաճիռը: Ինչպես տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգը, վերջինս փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով 16 տարին չլրացած Անի Հ.-ի հետ` պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Արդյունքում Անին հղիացել է:

Մեղադրանքը հարուցվել է ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի: Այն սահմանում է, որ տասնութտարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններկատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ՝ սույն օրենսգրքի 138-րդ` բռնաբարության,139-րդ` սեքսուալ բնույթի բռնի գործողություները կամ 140-րդ` սեքսուալ բնույթի գործողություններինհարկադրելը, հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում՝ պատժվում է տուգանքով՝վ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկիչափով (100հազարից 250 հազար դրամ), կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Տեղեկացնենք, որ ըստ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի՝ կանանց համար ամուսնության թույլատրելի տարիք է համարվում տասնյոթը, իսկ տղամարդկանց համար` տասնութը:

Դատարանը Արմեն Կ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով և դատապարտել տուգանքի ՀՀ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի՝ 100.000 ՀՀ դրամի չափով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալիպատճառովներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնելիսկականիհետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանիդեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանվածկարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել