Ե՞րբ է հանվում գույքի վրա դրված արգելանքը

Արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե`
1) կատարողական թերթը փաստացի կատարվել է.
2) պահանջատերը հրաժարվել է կատարողական թերթի պահանջների կատարումից.
3) պահանջատերը և պարտապանը կնքել են հաշտության համաձայնություն, ու այն հաստատել է դատարանը.
4) մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտականությունները չեն կարող փոխանցվել նրա իրավահաջորդին.
5) բեկանվել է դատական ակտը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը.
6) պահանջատերը հրաժարվել է ընդունել կատարողական թերթը կատարելիս պարտապանից առգրավված և պահանջատիրոջը հանձնելու ենթակա գույքը.
7) պարտապանը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
8) պարտապան-իրավաբանական անձը կամ պահանջատեր-իրավաբանական անձը լուծարվել է.
9) հայցը թողնվել է առանց քննության կամ մերժվել է.
10) դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին.
11) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել