Դպրոցական վերջին զանգի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ, օրվա խորհրդին համահունչ, Ազատության հրապարակում կազմակերպվել էր տոնական համերգային ծրագիր:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նույնպես այցելել են Ազատության հրապարակ՝ շրջանավարտներին դեպի մեծ կյանքի ճանապարհ բարի երթ մաղթելու:
Քաղաքապետը և նախարարն իրենց որդիների հետ շրջել են մեծ տոնախմբության կենտրոնատեղիի վերածված հրապարակում, շնորհավորել շրջանավարտներին ու մաղթել նրանց խաղաղ ու երջանիկ ապագա և հետագա հաջողություններ կյանքում:Տոնական համերգի շրջանակում շրջանավարտներին իրենց ելույթներով ողջունել են հայ էստրադայի սիրված արտիստներն ու երգիչ-երգչուհիները: Վերջին զանգի տոնական համերգային ծրագիրը շարունակվել է մինչ ուշ երեկո և ուղեկցվել տոնական շքեղ հրավառությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Իրավաբան.net