Դատական և իրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրով նախատեսվում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահների պաշտոնավարման ժամկետի սահմանափակման, այդ թվում՝ ռոտացիայի ներդրման նպատակահարմարության ուսումնասիրությունը՝ դատարանների նախագահների լիազորությունների սահմանափակման համատեքստում:
Ինչպես նշվում է ծրագրում, ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահները նշանակվում են մշտական հիմունքներով՝ մինչև պաշտոնավարման տարիքը լրանալը: Նման մոտեցումը հանգեցնում է դատարանի նախագահի պաշտոնի և դատարանում նրա ազդեցության անհարկի ուռճացման՝ գործնականում խաթարելով դատավորների անկախության և հավասարության էությունը: Անհրաժեշտ է ուսումնասիրել Հայաստանի Հանրապետությունում դատարանների նախագահների ռոտացիա ներդնելու անհրաժեշտությունը` հիշյալ դատարանների նախագահներին նշանակելով որոշակի ժամանակահատվածով: Ընդ որում, այդ դեպքում պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո դատարանի նախագահը չպետք է հնարավորություն ունենա վերանշանակվելու նույն պաշտոնում, հակառակ դեպքում ռոտացիոն սկզբունքը կիմաստազրկվի, իսկ այդ թափուր պաշտոնը զբաղեցնելու հնարավորություն պետք է ունենան գրեթե բոլոր դատավորները, ովքեր բավարարում են օրենքով սահմանված պահանջները: Արդյունքում դատարանների նախագահները որոշակի ժամանակահատվածը մեկ կփոփոխվեն, ինչը հնարավորություն կտա նաև նվազեցնելու դատական իշխանությունում դատարանների նախագահների անհարկի ազդեցությունը` դրանով իսկ ապահովելով դատավորների հավասարության սահմանադրական պահանջի իրագործումը:
Աղբյուրը` իրավաբան․net
Սույն հրապարակումը պատրաստվել