Քաղաքացիական դատավարությունում դատավորին ինքնբացարկի միջնորդություն ներկայացնելու կարգը

Դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ:

Գործին մասնակցող անձը նման միջնորդություն կարող է ներկայացնել, իսկ դատավորը ինքնաբացարկ կարող է հայտնել միայն մինչև դատաքննությունն սկսվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կապացուցի, իսկ դատավորը կհիմնավորի, որ ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի է դարձել դատաքննությունն սկսվելուց հետո և մինչ այդ չէր կարող հայտնի լինել:

Ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու դեպքում գործի քննությունը ընդհատվում է մինչև այդ հարցի լուծումը: Նիստը կարող է ընդհատվել ոչ ավելի, քան երեք օրով:Նույն հիմքով հայտնված ինքնաբացարկի միջնորդությունը չի քննարկվում:

Հայտնված ինքնաբացարկի միջնորդության քննության արդյունքներով դատավորը կամ ինքնաբացարկ է հայտնում, կամ կայացնում է որոշում միջնորդությունը մերժելու մասին:
Դատավորի ինքնաբացարկի դեպքում դատական նիստը հայտարարվում է փակված։

Դատավորի ինքնաբացարկի դեպքում դատավորը փոխարինվում է նույն դատարանի մեկ այլ դատավորով:

Ինքնաբացարկի արդյունքում փոխարինված դատավորը կամ նորացված դատական կազմը գործի քննությունն իրականացնում է սկզբից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել