Փոխպատվաստման վիրահատություն կատարելու կանոնները խախտելը

Մարդու մարմնի մասը կամ հյուսվածքները վերցնելու կամ փոխպատվաստման՝ օրենքով նախատեսված պայմաններն ու կարգը խախտելը, որն անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս է պատճառել մարմնի մասեր կամ հյուսվածքներ տվողի կամ ընդունողի առողջությանը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել