Քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելը

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 351-րդ հոդվածի` դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից հանցագործություն կատարելու մեջ կասկածվող կամ մեղադրվող անձին քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելը պատժվում է ազատազրկմամբ` երկուսից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Այս հանցագործության հանրային վտանգավորութունը կայանում է նրանում, որ այն խարխլում է բնակչության հավատը սոցիալական արդարության և օրենքի ու դատարանի առաջ քաղաքացիների հավասարության նկատմամբ, իսկ հանցանք կատարած անձանց միջև ձևավորվում է անպատժելիության և սեփական անձեռնմխելիության զգացում, ինչը խրախուսում է նրանց հետագա հանցավոր վարքագիծը:

Քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելը խարխլում է հանցավորության դեմ պայքարի հիմքերը, հակասում է քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքին և խոչընդոտում է արդարադատության մարմինների նորմալ գործունեությունը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել