Վերաքննիչ դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրը

Հայաստանի Հանրապետությունում գործում է երեք վերաքննիչ դատարան՝

1) վերաքննիչ քաղաքացիական դատարանը.
2) վերաքննիչ քրեական դատարանը.
3) վարչական վերաքննիչ դատարանը:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը գործում է դատարանի նախագահի և 15 դատավորի կազմով:

Վերաքննիչ քրեական դատարանը գործում է դատարանի նախագահի և 15 դատավորի կազմով:

Վարչական վերաքննիչ դատարանը գործում է դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով։

Վերաքննիչ դատարանի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել