Ի՞նչ նպատակներով պետք է ծախսվի ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը

Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը ծախսվում է՝

ա) ճանապարհային ոստիկանության համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման ուղղությամբ.
բ) ճանապարհային ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակի բարելավման և նյութական խրախուսման համար.
գ) ճանապարհային ոստիկանության ծառայողների վերապատրաստման (որակավորման) համար.
դ) ճանապարհային ոստիկանության շենքերի, շինությունների, ծառայության պայմանների բարելավման համար.
ե) անհիմն գանձված վարչական տուգանքների վերադարձման, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ծառայողի ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման համար.

Արտաբյուջետային ֆոնդը ծախսելու այլ ուղղությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Արտաբյուջետային ֆոնդի միջոցները մուտքագրվում և օգտագործվում են ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով` պետական ֆինանսների կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցված նախահաշվի համաձայն:

Արտաբյուջետային ֆոնդի ծախսման հաշվետվությունը ներառվում է պետական բյուջեի տարեկան հաշվետվության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել