Անլիարժեքության բարդույթը` որպես հոգեհուզական երևույթ

Անլիարժեքության բարդույթը հոգեկան երևույթ է, որի ժամանակ մարդը մյուսների համեմատ իրեն զգում է պակաս նշանակալից, թերի, պակաս կարևորություն ունեցող, ապաշնորհ, արժանիքներ չունեցող անձ:

Սկզբնական ժամանկաշրջանում անլիարժեքության բարդույթը հանգեցնում է ամոթխածության, միջանձնային հարաբերություններում պասիվության, ուրիշներին ենթարկվելու ձգտման: Սակայն մարդը անգիտակցորեն ցանկանում է ձերբազատվել այդ բարդույթից և ժամանակի ընթացքում անլիարժեքության բարդույթը վեր է ածվում իրեն հակադիր` գերակայության կամ գերազանցության բարդույթի: Մարդը դառնում է իշխանատենչ, ագրեսիվ և ձգտում է ուրիշին ամեն գնով ենթարկել իրեն: Բնականաբար սա նպաստավոր հիմք է ստեղծում վարքագծի հանցավոր ձևի դրսևորման համար:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել