Ինչպե՞ս է հասարակությունը վերահսկողություն իրականացնում պատիժների կատարման նկատմամբ

Պատիժները կատարելու նկատմամբ հասարակական վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի կազմավորած հասարակական դիտորդների խմբի միջոցով:

Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քսանմեկը: Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետը երեք տարի է:

Պատիժները կատարելու նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացման կարգը, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել