Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:
Քննչական գործողություններ իրականացնելիս անթույլատրելի են նախնական քննության մասնակիցների նկատմամբ բռնության, սպառնալիքի և անօրինական այլ գործողությունների գործադրումը, ինչպես նաև նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր պայմանների ստեղծումը:
ՀՀ քրեական օրնսգրքի 336-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսվում ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության եթարկելու համար:
Այս հանցագործությունը կատարող անձը ոտնահարում է ոչ միայն հետաքննության մարմնի, նախաքննության և դատաքննության գործունեության օրինականությունը, այլ նաև մարդու իրավունքներն ու օրինական շահերը:
Հանցագործությունը ավարտված է համարվում ՀՀ քր.դատ.-օրի 203-ր հոդվածի կարգով անձին մեղադրանք առաջադրելու պահից:
Նշված հանցագործության սուբյեկ կարող է լինել միայն հետաքննություն և նախաքննություն կատարող պաշտոնատար անձն: