«Կրծկեր սերժանտ» անվանելու պատճառով վիճաբանել և բռնությո՞ւն են գործադրել միմյանից նկատմամբ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Արա Վ.-ի և Կարեն Մ.-ի:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Կարեն Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով X զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, ծաղրել է համածառայող Արա Վ.-ին՝ վերջինիս անվանելով «կրծկեր սերժանտ», իսկ այնուհետև վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում բռնություն գործադրելով՝ հրել և հարվածներ է հասցրել Արա Վ.-ին։

Արա Վ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով X զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, վիճաբանել, իսկ այնուհետև բռնություն գործադրելով, մեկ անգամ հարվածել է շարքային Կարեն Մ.-ի դեմքին՝ ձախ աչքի շրջանում պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։

Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել