Միջադեպ թիվ 1 հատուկ կրթահամալիրում

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ալեն Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Ալեն Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 29.01.2013թ. Երևան քաղաքի Վարդաշեն X հասցեում գտնվող Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի առաջին հարկի միջանցքում կատակել է նույն կրթահամալիրի սան` անչափահաս Պարգև Պ.-ի հետ, որի ընթացքում գրպանից հանել է իր կրած ծալովի դանակը և հարվածել է վերջինիս` նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:

Որպես խափանման միջոց անչափահաս մեղադրյալի նկատմամբ ընտրվել է հսկողության հանձնելը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել