Ինչպե՞ս դառնալ ՀՀ քաղաքացի

Ներկա ժամանակում պետության բնակչությունը միատարր չէ: Նրա կազմում հանդես են գալիս մարդկանց ամենատարբեր խմբեր` կախված սեռից, տարիքից, ազգությունից, դավանանքից, ազգային պատականելիությունից և այլ հատկանիշներից: Նշված հանգամանքներով էլ պայմանավորված է մարդու իրավունքների, ազատությունների և պարականությունների ծավալը: Այս տեսակյունից մարդու իրավական կարգավիճակի հետ առանձնակի նշնակություն ունի քաղաքացիությունը:

Անձի իրավական կարգավիճակն առաջին հերթին կախված է նրա իրավական վիճակից` քաղաքացի, օտարերկրա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, ինչպես նաև բազմաքաղաքացիություն ունեցող անձ: Առանձահատուկ կարգավիճակ ունեն փախստականները, որոնց իրավական կարգավիճակը կարգավորվում է միջազգային փաստաթղթերով, ինչպես նաև պետության ներքին իրավական ակտերով:

Անձի իրավական կարգավիճակի կարևորագույն բնութագրությունը դա քաղաքացիությունն է:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք է բերվում հետևյալ հիմքերով`
1) քաղաքացիության ճանաչմամբ.
2) ծննդով.
3) քաղաքացիություն ստանալու միջոցով.
4) քաղաքացիությունը վերականգնելու միջոցով.
5) քաղաքացիության խմբային ձեռքբերման միջոցով.
6) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով.
7) ՀՀ քաղաքացիության մասին օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել