Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաները անպտղության խնդրի լուծման եղանակ. օրենսդրական կարգավորում

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաները բժշկական տեխնոլոգիաներ են, որոնք կիրառվում են անպտղության խնդրի լուծման նպատակով:

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք իրավունք ունեն առողջապահության ոլորտի հանրապետական գործադիր մարմնի սահմանած կարգով նախապես իրազեկվել դոնորի կամ փոխնակ մոր արտաքին տվյալների, ազգային պատկանելության, ֆենոտիպի և բժշկագենետիկական հետազոտությունների արդյունքների մասին, ինչպես նաև ընտրել սեռաբջջի դոնորին և (կամ) փոխնակ մորը:

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներ իրականացնելիս հաշվառվում են միայն այն դոնորների և փոխնակ մայրերի վերաբերյալ տեղեկությունները, ովքեր բժշկագենետիկական հետազոտության են ենթարկվել համապատասխան առողջապահական հաստատություններում և չունեն դոնոր կամ փոխնակ մայր լինելու հակացուցումներ:

Որպես դոնոր և (կամ) փոխնակ մայր հանդես գալու ցանկություն ունեցող անձինք կարող են դիմել համապատասխան առողջապահական հաստատություններ:
Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձինք կարող են առողջապահական հաստատություն ներկայացնել դոնորի և (կամ) փոխնակ մոր թեկնածուներ:

Դոնորի և փոխնակ մոր մասին տեղեկությունները հաշվառվում են համապատասխան առողջապահական հաստատություններում` առողջապահության ոլորտի հանրապետական գործադիր մարմնի սահմանած կարգով: Սահմանված կարգով հաշվառվում են այն դոնորի կամ փոխնակ մոր մասին տեղեկությունները, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և չունեն դոնոր և (կամ) փոխնակ մայր լինելու հակացուցումներ:

Դոնորի և փոխնակ մոր մասին տեղեկությունները տրամադրվում են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց ցանկությամբ:

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց և փոխնակ մոր կամ հայտնի դոնորի դեպքում փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքվող գրավոր պայմանագրերով, որոնք ենթակա են նոտարական վավերացման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել