Ո՞ր ապրանքներն են ենթակա դրոշմավորման

Դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման ենթակա (օտարվող)` ապրանքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Որպես կանոն, դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն են կրում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` անձինք) և Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք:
Պարտադիր դրոշմավորման ենթակա չեն ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված արժեքային, բնաիրային և քանակական չափերը չգերազանցող՝ օրենքով նախատեսված ապրանքները:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել